Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները որոշում են ընդունել Աֆղանստան ուղարկել լրացուցիչ 7 հազար զինծառայող։ Որոշումն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։

Այսպիսով, ամերիկյան զինուժի համալրման արդյունքում ՆԱՏՕ-ի զինվորական համակազմը 37 հազար զինծառայող կունենա։

Ինչպես հանդիպման արդյունքներից ելնելով հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը, քսանհինգ երկիր արդեն իսկ մտադրություն են հայտնել հաջորդ տարի այդ երկիր լրացուցիչ զորքեր ուղարկել,- հայտնում է Washington Post-ը։

Աղբյուրի տվյալներով, իրենց վերջնական մտադրության մասին չեն հայտնել միայն Ֆրանսիան եւ Գերմանիան։ Բացի այդ, ամերիկյան կառավարությունը հույս ունի համոզել երկու այլ երկրների՝ Կանադային եւ Նիդեռլանդներին, որպեսզի նրանք ընթացիկ երկու տարիների ընթացքում իրենց զորքերն Աֆղանստանից դուրս չբերեն։

ՆԱՏՕ-ի գործընկերների որոշումը հավանության է արժանացել ԱՄՆ-ում։ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ Աֆղանստանում թալիբների դեմ պայքարը «որոշիչ փորձություն» է դառնալու ՆԱՏՕ-ի համար։