ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել, ըստ որի, մինչեւ այս տարվա դեկտեմբերի 30-ը Երեւան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում եւ Տերյան փողոցի N 107 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող 53 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար Երեւան քաղաքի տարածքում ապահովվելու է մեկ բազմաբնակարան շենքի շահագործումը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Երեւանի Վ. Պետրոսյանի անվան N 51 միջնակարգ դպրոցի, Երեւանի Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի հիմնանորոգման համար նախատեսված կասեցված գումարները ամբողջությամբ կամ մասնակիորեն հատկացվելու են 2009թ. 3-րդ եռամսյակում: