ՆԱՏՕ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Բրյուսելում հայտարարել է, թե ալյանսի դիրքորոշումը հստակ է. «ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Ըստ Ափաթուրայի՝ ՆԱՏՕ-ի համար գլխավորն այն է, որ Հարավային Կովկասի հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ՆԱՏՕ-ն խաղաղ կարգավորման կողմնակիցն է, եւ այդ համատեքստում ընդունում եւ ճանաչում է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:



























