Հայտնաբերվել է Թեհրան-Երեւան չվերթի կործանված ինքնաթիռի երրորդ «սեւ արկղը»: Իրանական MEHR գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Կարմիր Խաչի իրանական միության նախագահ Ահմադ Իսֆանդյարին: Նա հայտնել է, որ 3-րդ «սեւ արկղը» հայտնաբերվել է աղետի վայրից 4 կիլոմետր հեռավորության վրա եւ հանձնվել է թռիչքների անվտանգության իրանական ծառայության աշխատակիցներին: Առաջին երկու «սեւ արկղերը» հայտնաբերվել էին երեկ ուշ երեկոյան:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները։




























