Էդուարդ Շարմազանովը հունական համայնքի ակտիվ անդամներից է: Այդ մասին ասել է Հայաստանում հունական ՀԿ-ների միության նախագահ Արկադի Խիտարովը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ղարաբաղի հույների «Պատրիդա» միության նախագահ Էդուարդ Փոլադովի հայտարարությունն առ այն, որ կասկածում է, թե արդյոք Էդուարդ Շարմազանովը հանդիսանում է հույն, քանի որ շատ վատ է իրեն դրսեւորել Խորհրդարանում Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման ժամանակ:

«Նմանօրինակ հայտարարությունները բացարձակ սուտ են, եւ դրանց նպատակն էլ պարզ է: Պատահական չէ, որ նման հայտարարություն է հնչում նախընտրական շրջանում:   Էդուարդ Շարմազանովի մեր համայնքի ակտիվ անդամներից է ու նրա հետ մշտապես համագործակցել ենք, շատ ծրագրեր նախագծել դեռեւս 2008թ. սկսած»,- ասել է Խիտարովը:

Նրա խոսքով, Պոնտոսի հույների Ցեղասպանության ճանաչման հետ կապված կան հարցեր, սակայն դրանք հայկական կողմի հետ որեւէ կապ չունեն: «Այս պատմության մեջ ամենատհաճն այն է, որ հույնը խոսում է հույնի դեմ եւ դա շատ քննադատական վերաբերմունքի է արժանացել աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հույն գործընկերների կողմից: Նորից կրկնեմ, որ պետք չէ նախընտրական շջանում բարձրացնել Պոնտոսի հույների ցեղասպանության հարցը եւ դա դարձնել նախընտրական քարոզարշավի շահարկման առարկա»,- նշել է Խիտարովը: