Տավուշի մարզի Տավուշ գյուղի Բաբի Յալ կոչվող թաղամասում երկար ժամանակ է, ինչ կա քարաթափման վտանգ: Բերդ տանող ճանապարհին` հսկա ժայռաբեկորներ են կախված, որոնք ցանկացած պահի կարող են պոկվել եւ թափվել բնակարանների վրա, լուրջ վնասներ պատճառելով նաեւ նշված ճանապարհահատվածին: Վտանգավոր գոտում են հայտնվել 7 տուն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիկտոր  Աբազյանը նշեց, որ նշված հատված մեքենամեխանիզմներ չեն մոտենում, հնարավոր չէ նաեւ կատարել ամրացման աշխատանքներ, ընտրվել է պայթեցման տարբերակը: Նրա փոխանցմամբ` խնդիրը միշտ էլ եղել է, դեռ 70-ական թվականներին վտանգավոր գոտում հայտնված 7 բնակարանատեերին գյուղի տարբեր մասրում հողատարածքնր են տրամադրվել:

Մասնագետն ասում է, որ ամեն պահի, երկրաշարժի նույնիսկ թույլ ցնցման  դեպքում ժայռաբեկորը կարող է փլվել. «Նստվածքային թույլ ապարներ են, որոնք հողմահարման հետեւանքով քայքայվել են ու դարձել ոչ կայուն, ցանկացած պահի կարող են պոկվել ու ընկնել…»:

Փրկարար ծառայության կողմից ուսումնասիրվել է տարածքը, կազմվել է նախահաշիվ, մնում է կառավարությունը հավանության արժանացնի ու պայթեցման աշխատանքները սկսվեն, իսկ մինչ այդ բնակիչները հույսները դնում են Աստծո վրա:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի