Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում շարունակում են ուղեկցել եւ նրա նախընտրական հանդիպումները խոչընդոտել երեկվա կանայք: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ասաց, որ երեկվա նախընտրական հանդիպումը խոչընդոտած կանայք ուղեկցում են իրենց: «Հիմնականում, նույն մարդիկ, նույն կանայք, տղաները հայտվում են այնտեղ, որտեղ, որ մենք գնում ենք»,-ասաց նա, հավելելով, որ փորձում են խոսել, փորձում են «հեռացիր» վանկարկել:
«Այս բակում մենք մեր նամակները բաժանեցինք, հիմա ուղեւորվում ենք հաջորդ բակ եւ համոզված ենք, որ այնտեղ նորից կհանդիպենք նրանց»,-ավելացրեց Աննա Հակոբյանը:
Ի դեպ, ականատեսներից մեկը NEWS.am-ին փոխանցեց, որ ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի Նիկոլ Փաշինյանին ուղեկցող խմբի անդամներից մեկը հայտարարել է. «Սամվել Ալեքսանյանն Աստծուց մի քիչ ա պակաս, Հիսուսից հետո երկրորդ մարդն ա ստեղ»:



























