Ապրիլի 17 -ին «Մոսկվա» կինոթատրոնում Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության նախաձեռնությամբ կկայանա «Բարեկամության անկեզ մորենի» վավերագրական  ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմն ստեղծվել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի եւ Հայաստնում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հովանու ներքո:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստնում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունից, ֆիլմը Հայաստանում հարուստ ստեղծագործական ներուժի մասին է` ի դեմս մատաղ սերնդի: Այն ակնհայտ ստեղծագործական ունակություններով, տաղանդով օժտված երեխաների մասին է, որոնց ակունքներում սեփեկան եւ այլ մշակույթերի միահյուսումն է: Նման միահյուսումից մեկն էլ հայ ժողովրդի համար ռուսերենն  ու ռուս մշակույթն է: Ռուս-հայկական բարեկամությունը, որպես անկեզ մորենի, շարունակում է բոցավառել ներկայիս սերնդի սրտերն ու հոգիները:

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արմեն Ռոնովն է: