Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Շահինյանի կինը` «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Վերջինիս խոսքով, Շահինյանը իր քայլի բացատրությունները կներկայացնի խորհրդարանական ընտրություններից հետո:

Նշենք, որ Հովհաննես Շահինյանը ներկայումս ղեկավարում է իր կնոջ` թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գրասենյակը: Հանրապետական կուսակցությունն այդ ընտրատարածքում աջակցում է Արտակ Սարգսյանի թեկնածությունը: Նույն ընտրատարածքում առաջադրված են նաեւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») եւ Արամ Մանուկյանը (ՀԱԿ):