«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` ապրիլի  16-ին, հանդիպել է ԳԴՀ արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիեպերին:

«Ժառանգության» նախընտրական շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ  ԳԴՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդավարության մարտահրավերներին, եվրոպական ձգտումներին եւ աշխարհաքաղաքական խնդիրների առավել լայն շրջանակին առնչվող հարցեր:

«Հայաստանի ներքաղաքական հրամայականների եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ եվրոպական, ինչպես նաեւ իր սեփական պատմության դիտանկյունից գերմանական ընկալումը կենսական նշանակություն ունի թե մեր, թե Եվրոպայի համար: Մենք ակնկալում ենք հետագայում շարունակել այս քննախոսությունը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: