Ապրիլի 16-ին, ժամը 18.39-ին Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ` 52-ամյա Միհրան Ղազարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա անմիջապես տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հակաթույն չլինելու պատճառով:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























