Երեւանում ապրիլի 21-ին կայանալիք «Բրենդեր եւ բիզնես» կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաեւ բրենդինգի հայտնի մասնագետ Գրիգոր Բադալյանը: Կոնֆերանսի հատուկ հյուրերի թվում են բրենդինգի ոլորտի հեղինակավոր պրոֆեսիոնալներ՝ Յոնաթան  Դոմինիցը, Ալեքսանդր Գրանդը, Ջերեմի Հիլդրեթը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին միջոցառման հանրային իրազեկման պատասխանատու «SPRIN Group»-ից, կոնֆերանսը կունենա երկու հարյուր  մասնակից: Մասնակցության ցանկություն են հայտնել նաեւ Վրաստանից:

Հիշեցնենք, որ կոնֆերանսի թեմաները ընդգրկում են բրենդի ստեղծման եւ կառավարման ողջգործընթացը`բրենդի  հետազոտական փուլ, բրենդի ստեղծման եւ մեկնարկի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, բրենդային հարթակի ստեղծում եւ կոնցեպտուալ ռազմավարության մշակում, բրենդի կոնցեպցիայի վիզուալիզացիան եւ ադապտացիան, դիզայն, բրենդի դիրքավորման եւ առաջխաղացման ժամանակակից հաղորդակցային գործիքները եւ ալիքները:

Նախագծի կազմակերպիչն է Maeutica բրենդինգային գործակալությունը: