ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը դեկտեմբերի 8-ի առավոտյան անսպասելի այցով ժամանել է Քաբուլ: Գեյթսի խոսքով, ինչպես հաղորդում է Reuters-ը, նա ծրագրում է հանդիպումներ ունենալ Աֆղանստանի նախագահի եւ ամերիկյան զինվորականների հետ:
Հանդիպման ընթացքում Պենտագոնի ղեկավարը փորձելու է համոզել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային՝ կառավարությունում «ազնիվ նախարարներ» նշանակել, եւ հիշեցնելու է ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի միջեւ երկարաժամկետ գործընկերության մասին:
Նախարարի խոսքով, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կարողանա դուրս բերել իր զորքերն այդ երկրից, Քաբուլի եւ Վաշինգտոնի միջեւ գերակա կդառնան քաղաքացիական, տնտեսական եւ այլ հարաբերությունները:
Գեյթսի այցը մինչեւ վերջին պահը գաղտնի էր պահվում, հաղորդում է AFP-ն:
Այս կերպ, Գեյթսը դարձավ ամերիկյան վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որ այցելել է Քաբուլ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Աֆղանստանի նկատմամբ նոր ռազմավարական ծրագրի հաստատումից հետո:
Հիշեցնենք, որ նոր ծրագրով Աֆղանստան է ուղարկվելու եւս 30 հազար զինվոր




























