Մոսկվայում երկուշաբթի տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհներին բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել։
Դրանք ձգվել են 900կմ երկարությամբ, ինչի հետեւանքով երթեւեկությունն ամբողջովին կաթվածահար է եղել, հայտնում է «Վեստին»։
Գիշերվա ընթացքում քաղաքի ողջ տարածքով համապատասխան տեխնիկա է աշխատել։ Կաթվածահար է եղել նաեւ տրանսպորտի աշխատանքը։ Չնայած վատ եղանակին՝ իրենց աշխատանքը չեն դադարեցրել մայրաքաղաքի օդանավակայանները։
Օդերեւութաբանների կանխատեսումներով, մոտ օրերս ուժեղ տեղումներ չեն սպասվում։




























