«Իրանահայեր Լրատու ցանցը» տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Հարություն Խլղաթյանը, որը գործնական նպատակներով գտնվում էր Իրանում, հրաշքով փրկվել է։
Խլղաթյանը նախօրեին, Արարատ մարզավանում խնջույքի է մասնակցել եւ առավոտյան ուշ է արթնացել, որի պատճառով չի հասցրել մեկնել օդանավակայան:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























