«Անհերքելի փաստ է, որ ավելի քան 750 հազար քրիստոնյա ասորիներ սպանվել են Թուրքիայում, Օսմանյան իշխանությունների կողմից, Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչը Ցեղասպանություն է: Հայերի, ասորիների եւ հույների նպատակամղված ոչնչացումը Օսմանյան Թուրքիայի քաղաքական գաղափախոսության մասն էր, որ ուղղված էր քրիստոնյա փոքրամասնության վերացմանը: Եւ ջանքերը՝ միտված Թուրքիային դեմ առ դեմ այդ փաստերին կանգնեցնելուն, կնպաստեն այդ երկրում ժողովրդավարացման գործընթացին: Դա նաեւ երաշխիք կլինի, որ Թուրքիան գիտակցում է իր որոշ պարտավորությունները՝ պաշտպանելու փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները եւ ապագայում կանխելու ցեղասպանության հնարավորությունը»,- ռադիոհաղորդումներից մեկի եթերում հայտարարել է Ասորիների համաշխարհային միության տարածաշրջանային քարտուղար Հերմիզ Շահենը:

Շահենը հանդես է եկել ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձանը ավստրալիական Սիդնեյ քաղաքի Ֆերֆիլդե արվարձանում տեղադրելու առաջարկի կապակցությամբ:

Իր հերթին Սիդնեյում Թուրքիայի հյուպատոս Ռենան Սեքերօղլուն հերքել է, թե Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանություն է կազմակերպվել: Եւ հավելել է, թե քաղաքի իշխանությունների՝ հուշարձանը դնելու թույլտվությունը կարող է փչացնել ավստրալական եւ թուրքական իշխանությունների հարաբերությունները: Իկս քաղաքի իշխանությունները մտադիր են ամեն ինչ լավ քննարկել, ապա համապատասխան թույլտվություն տալ: