Թուրքիայի Թոքատի նահանգի Ռեշիդիեի շրջանում անհայտ խմբավորումը կրակ է բացել ծառայություն իրականացնող ժանդարմերիայի խմբի ուղղությամբ՝ սպանելով 7 եւ վիրավորելով 3 հոգու։ Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ այս փաստին արագ արձագանքել են ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ այլ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դեռեւս տեղեկություններ չկա հարձակում կատարողների վերաբերյալ։ Թուրքիայում քննարկվող տարբեր վարկածների մեջ է քրդական PKK-ի գործոնը։