Տրանսպորտի եւ կապի նախարար, ՕԵԿ ներկայացուցիչ Մանուկ Վարդանյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում, երեկվա դրությամբ ինքնաբացարկ չի հայտնել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Իսկ Տրասպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը նշեց, որ նախարարն այժմ արձակուրդի մեջ է:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածաված տեղեկությունների` Տրանսպորտի եւ կապի նախարար, ՕԵԿ ներկայացուցիչ Մանուկ Վարդանյանը, պատրաստվում է ինքնաբացարկ հայտարարել:



























