Երեւանում, ապրիլի 19-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Արաբկիրի  բաժնի  ծառայողները Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Օ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 7 գրամ կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: