Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովը պատվիրակություն է ուղարկում չինական Սինցզյանի շրջան, որտեղ ազգամիջյան բախումների ժամանակ զոհվել է 150-ից ավել թյուրքական ծագմամբ անձինք՝ ույգուրներ: Այս մասին հայտնում է թուրքական «Haberturk» կայքէջը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քյոքսալ Թոփթանի եւ Չինաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Աիգուո Սոնգի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը եկել են այն եզրակացության, որ խորհրդարանական երկխոսությունը օգտակար է խնդրի հանգուցալուծման համար:
Սոնգը դրական է վերաբերվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության այցելությանը Սինցզյան, որից հետո թուրքական խորհրդարանում սկսեցին ակտիվ նախապատրաստություն տեսնել:
Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ 5 անդամ սպասում են չինական կառավարության մոտքի թույլատվությանը, որպեսզի մեկնեն Սինցզյան:



















