Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում (Վաղարշապատ քաղաքն ու հարակից գյուղերը) ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թեկնածուներից մեկը:
Ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուն անկուսակցական, 51-ամյա Թոռնիկ Գեւորգյանն է:
Նշենք, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Սեդրակ Սարոյանին` «Գեներալ Սեյրանին», թեեւ առաջադրվել են եւս երկու հանրապետականներ` Հակոբ Ռաֆիկի Հակոբյանն ու Հակոբ Վարշամի Հակոբյանը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն աջակցում է անկուսակցական Սարգիս Քոչարյանին:




























