Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների հարցերն ու ղարաբաղյան խնդիրն են քննարկվելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ֆրանսիա կատարելիք երկօրյա այցի ընթացքում:

Ինչպես հայտնում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը, դեկտեմբերի 9-ին նախատեսված են Ալիեւի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշների հետ: Հանդիպմանը քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպես ղարաբաղյան կարգավորման ներկա փուլն ու երկկողմ հարաբերությունները:

Այցի ընթացքում քննարկվելու է դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կարճաժամկետ այցերի ժամանակ վիզաներից փոխադարձ ազատման եւ հարկային ոլորտում տեխնիկական համագործակցությանն հարցերը:

Փարիզ այցի ժամանակ Ադրբեջանցի նախագահը պաշտոնական հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի մոտ:

Ալիեւը հանդիպելու է նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի նախագահների հետ: