Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կմասնակցի երկրի խորհրդարանում կազմակերպվելիք բանավեճին, որը սկսվելու է վաղը ժամը 14-ին: Այս մասին լրագրողներին այսօր ասել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: «Նախագահը ինձ հետ զրույցում ցանկություն է հայտնել մասնակցել դեբատներին»,- ասել է նա եւ վստահություն հայտնել, որ դրանք կլինն «նշանակալի եւ կարեւոր» դեբատներ, որոնք կնպաստեն նրան, որ երկրում չմնան անպատասխան հարցեր:

«Մենք հավատաիմ ենք ժողովրդավարական սկզբունքներին, ուստի բանավեճերը մեր քաղաքական կյանքի կարեւոր մասն են կազմում, եւ ընդդիմությունը կկարողանա բարձրացնել իրեն հետաքրքրող բոլոր հարցերը»,- ընդգծել է Բաքրաձեն;

Նշենք, որ ըստ կանոնակարգի, բանավեճին մասնակցելու համար խորհրդարանի քաղաքական մեծամասնությանն ու փոքրամասնությանը տրվում է 45-ական րոպե, խմբակցություններին` 15-ական րոպե, խորհրդարանի նախագահի տեղակալներին` 10-ական րոպե, անկախ պատգամավորներին` 5-ական րոպե:

Ընդ որում, դեբատների վերջում խորհրդարանի խոսնակը իրավունք ունի քվեարկության դնել քննարկվող հարցերը: