Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ընդունել է «Էսթետ» ոսկերչական տան պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի գլխավորությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր:
Այնուհետեւ Բ. Սահակյանը հյուրերի հետ մասնակցել է Ստեփանակերտ քաղաքում ոսկերչական նոր ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանն այս հաստատության բացումը համարել է «Էսթետ» ոսկերչական տան հետ հաջող համագործակցության խորհրդանիշ, որը մեծապես կնպաստի Արցախում ոսկերչության զարգացման եւ միջազգային ասպարեզ դուրս գալու գործին:




























