Ապրիլի 21-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորակը, կա տուժած:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել-Վեկտրա» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Հակոբյանը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Սպիտակ քաղաքի հիվանդանոց, որտեղ, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել:




























