Ապրիլի 22-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացվել Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 47 շենքի 29 բնակարանի բնակչից թունավորման մասին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ շտապօգնության բրիգադի կողմից 70-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը, 20-ամյա Հռիփսիմե Հակոբյանը եւ 49-ամյա Ռուզաննա Մխիթարյանը տեղում ստանալով բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից: