Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել` բոլոր շահագրգիռ մասնագիտացված կազմակերպություններին առաջարկելով համատեղ աշխատել` ցուցադրական ֆինանսական հաշվետվություններ կամ ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձեւեր պատրաստելու համար:

2011 թ. հունվարի 1-ից ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում է այդ ստանդարտներին համապատասխան ցուցադրական ֆինանսական հաշվետվություններ:

«Այդպիսի ձեւեր արդեն ունենալու դեպքում պատրաստ ենք քննարկել դրանք ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում (www.minfin.am) տեղադրելու հարցը»,-ասվում է հայտարարության մեջ: