2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ, պարտադիր ավտոապահովագրություն (ԱՊՊԱ) են ստացել 333.6 հազ. ավտոմեքենաներ: Այդ մասին նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական հրապարակման մեջ:
Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմում է մոտ 8.5 մլրդ դրամ, վճարված է 2.2 մլրդ դրամ հատուցում (11022 դեպքերի համար): Եւս 786 դիմում բավարարված է, սակայն չի վճարված:
Այսպիսով, ըստ այս վիճակագրության, Հայաստանում ավտոճանապարհային դեպքերի թիվը երեք ամսում կազմել է 11 808 (ամսական միջինը 3936 պատահար): Միայն մարտին ՃՏՊ-երի քանակը կազմել է 4740` հունվարի 3142-ի եւ փետրվարի 3926-ի համեմատ:
Մեկ ՃՏՊ-ի հաշվով ապահովագրական ընկերությունները միջին հաշվով վճարել են մոտ 200 հազ. դրամ:




























