Երեւանում, ապրիլի 25-ին, տեղի կունենա համաժողով` նվիրված «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի 10-ամյա գործունեությանը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 10-ը տարիների ընթացքում իրականացված գործունեության արդյունքները, գործարարների հաջողված պատմություններ, կստորագրվեն հուշագրեր միջազգային կառույցների հետ, ինչպես նաեւ կներկայացվի կենտրոնի կողմից իրականացվող «Սեւծովյան ավազանի առեւտրային ցանց ծրագրի» (Black Sea TRADENET) շրջանակներում մշակված Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի գործարար միջավայրը ներկայացնող կոմերցիոն քարտեզը գործընկերների կողմից:
Միջոցառմանը ներկա են գտնվելու ներկայացուցիչներ ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցներից, գործարար շրջանակներից:



























