Թերթը գրում է, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն), ով վերջերս հայտարարում էր, թե իր բիզնեսը պատկանում է կնոջը, իսկ կինն էլ հրաժարվում է օգնել կողակցին, դատելով գործողություններից, «փող է ճարել» եւ բավական շատ:

«Նա ամեն օր այցելում է ընտրատարածքի մեկ-երկու դպրոց, հավաքում ուսուցչական եւ ծնողական կազմերին, իբրեւ թե միջոցառում  անցկացնում, միջոցառման ակտիվ մասնակից տղաներին բաժանում բջջային հեռախոսներ, աղջիկներին` ֆեն, իսկ որոշ երեխաների ծնողների` 500 դոլար:

Իսկ ահա թիվ 8 ընտրատարածքում Լֆիկի քրոջ փեսայի քարոզարշավն ընթանում է` բոլոր դպրոցներում կեղծ ծնողական ժողովներ հրավիրելով (դասղեկներին զգուշացրել են, որ եթե յուրաքանչյուրը 20 ծնող չապահովի` կազատեն աշխատանքից): Որոշ ծնողներ, գալով դպրոց, երբ հասկանում են, թե ինչի համար են իրենց «բերման» ենթարկել, ցանկանում են հեռանալ, բայց դպրոցի դռները փակում են, այսինքն՝  «պատանդ» են պահում եւ ասում, որ հանդիպման ավարտից հետո միայն կբացվեն դռները: Այստեղ էլ են փող, բջջային հեռախոս ու ֆեն բաժանում: Առանձին ուսուցիչների էլ 100-500 դոլար են տալիս»,- գրում է թերթը: