Թերթը հարց է ուղղել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որը խորհրդարանական ընտրություններում պայքարում է ինքնառաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանի հետ:
«Ի պատասխան հարցին, թե ինչու ուժեղ սեռի մի շարք այլ թեկնածուների նման չհանեց իր թեկնածությունը կամ չփոխեց իր ընտրատարածքը, որպեսզի կին թեկնածուն կարողանա հաղթել, ասաց. «Նախ ես մի քանի անգամ ասել եմ, որ բոլորին մրցակից եմ համարում ինձ, եւ բոլորն էլ հաղթելու հնարավորություններ ունեն: Ինչ վերաբերում է Գայանե Առուստամյանին, ասել եմ, որ նրան անձամբ չեմ ճանաչում: Եթե նրան ՀԱԿ-ը չպաշտպաներ, ես միանշանակ կհանեի իմ թեկնածությունը»,- գրում է «Ժամանակ» թերթը:




























