Վաղ, թե ուշ Թուրքիան պետք է դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ լրագրողների հետ  զրույցում ասաց սփյուռքահայ երգիչ Արսեն Գրիգորյանը` «Մրոն»:

«Դրա համար մենք պետք է մնանք մեր  ազգայինին մոտ եւ շարունակենք մեր տեսակը պահել: Ինչի համար 1.5 միլիոն նահատակ տվեցինք: Նահատակները գիտակցելով գնացին դրան, որպեսզի  մեր ցեղը, տեսակը պահվի: Դրա համար մենք պետք է շարունակենք այն նույն ձեւով  ինչպես որոշել են մեր նախնիները: Դար համար, եթե չլինենք ազգային մոտ, եթե չլինենք ժողովրդի մոտ, մեր մշակույթն ու գենետիկան մենք կկորցնենք մեզ»,- առաջարկեց Արսեն Գրիգորյանը: Ինչպես նաեւ նկատեց, որ մենք այսօր շատ լավ երիտասարդներ ունենք , ովքեր գիտեն, թե ուր են գնում ե ւ  ինչ համար են գնում: Իսկ մեծերին մնում է ուղղորդել նրանց: Ինչպես նաեւ հորդորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ քայլեր ձեռնարկող պաշտոնյաներին, որպեսզի չմոռանան պահանջատեր լինեն: