Վլադիմիր Պուտինը առաջարկել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջիկա համագումարում կուսակցության նախագահ ընտրել Դմիտրի Մեդվեդեւին: Ռուսաստանի վարչապետը հանդիպել է կուսակցության ակտիվի հետ:

«Մեզ մոտ այնպիսի պրակտիկա է ձեւավորվել, որ նախագահը վերկուսակցական ֆիգուր է: Մայիսի 7-ին երդմնակալության արարողությունից հետո ճիշտ կլինի դնել «Եդինայա Ռոսիայի» նախագահի լիազորությունները»,- հայտարարել է նա:

Պուտինն առաջարկել է համագումար հրավիրել մայիսի վերջին, հաղորդում է «Իզվեստիա.ru»-ն:

«Եւ այն կապակցությամբ, որ Դմիտրի Մեդվեդեւը գլխավորել է կուսակցության ընտրացուցակը ընտրությունները, ես էլ նրան առաջարկել եմ կառավարության ղեկավարի պաշտոնը, կարծում եմ` ճիշտ կլինի, որ կուսակցությունը գլխավորի նա: Դա համաշխարհային պրակտիկա է»,- նշել է Պուտինը: