Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր` ապրիլի 25, 26, 27-ին:
Քաղաքացիական ամբիոնից «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու մարդուն` Թեղուտում, Երեւանում եւ այլուր բնակվող, ինչու է կարեւոր, որ բոլորը միանան, մասնակցեն, ինչու է դա կարեւոր ամեն մեկի համար առանձին, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց համար:
Այդ օրերին կցուցադրվի Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի եւ բնության ավերածությունների մասին պատմող նոր լուսանկարների ցուցահանդես:
Յուրաքանչյուր այցելող կարող է ստանալ Թեղուտի պայքարի լոգոյով տարբերանշան, մեքենային փակցնելու սթիկեր` Թեղուտի նոր կարգախոսներով, Թեղուտի հիմնախնդրի մասին պատմող տեղեկատվական թռուցիկ: 1000 դրամով կարելի է գնել Թեղուտի լոգոյով շապիկներ:
Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նաեւ նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին:
Այս օրերին պուրակում Թեղուտի պաշտպանության աջակցության համար տեղադրվելու է դրամահավաքի արկղ:




























