Երեւանում, ապրիլի 23-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Խորենացիի 47 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ազգականների եւ ոստիկանության աշխատակցի ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը: Միջանցքում հայտնաբերվել է 80-ամյա Ա. Պետրոսյանը` անօգնական վիճակում:
Նրա առողջական վիճակը շտապօգնության բժիշկները գնահատել են որպես ծայրահեղ ծանր:




























