Երեւանում, ապրիլի 24-ին, ժամը 17.41-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 20-րդ բնակարանում տեղի է ունեցել գազի պայթյուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Տեղում պարզվել է, որ շենքի մուտքում այրվել է գազի հաշվիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Տուժածներ չկան: