Ստամբուլի Թուրք-իսլամական ստեղծագործությունների թանգարանի դիմաց ապրիլի 24-ին Մարդու իրավունքների միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված միջոցառմանը հայտարարվել է, որ նամակներ են ուղարկվելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին։
Ներկայացնում ենք նամակներն ամբողջությամբ.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Վեհափառ Տեր,
Այսօր՝ ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սկիզբը խորհրդանշող Պոլսահայ մտավորականների ձերբակալման 97-րդ տարելիցը։
Ամենայն Հայոց հոգեւոր կենտրոնը ներկայացնող Ձեր Աթոռին ուղղված այս նամակով հայտնում ենք, որ հարգանքով խոնհարվում ենք Ցեղասպանությանը զոգհ գնացած, իրենց ամբողւ ունեցվածքը կորցրած, հայրենի հողի վրա իրենց պատմական հետքերի ջնջման փաստի առաջ կանգնած օսմանյան հայերի հիշատակի առաջ։
Այս նամակով հայտնում ենք, որ պաշտպան ենք կանգնելու Ցեղասպանությունը վերապրած եւ աշխարհի չորս կողմերը ցրված հայերի զավակների եւ թոռների իրավունքներին։
Թուրքիայում Ցեղասպանության ժխտումը ոչ միայն պետական քաղաքականություն է, այլ նաեւ համոզմունք, որ 97 տարի է իշխում է հասարակության մեծ մասի մոտ։
Այս նամակով ուզում ենք, հայտնել, որ մեր համոզմամբ, ցեղասպանության մակարդակով մարդկության դեմ գործած հանցանքն ուրանալը մարդու իրավունքների խախտում է, որ միաժամանակ այլ իրավախախտումներկ համար դռներ է բացում եւ ամրապնդում թշնամությունն ու ատելությունը։
2006 թվականին Տիեզերական պատրիարքության եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության համատեղ հրավերով Ստամբուլ էիք այցելել։
Ձեր այդ այցելության ժամանակ Թուրքիայում տեղի ունեցան Ձեր անձի եւ Ձեր Աթոռի դեմ ատելություն արտահայտող իրադարձություններ։ Դրանց հիմնական պատճառը Ձեր տված մամուլի ասուլիսն էր, որի ժամանակ հայտնել էիք. «Մեր ժողովրդի համար Ցեղասպանության ուսումնասիրության խնդիր չկա։ Այն տեղի ունեցած փաստ է եւ պետք է այն ճանաչել»։
Ձեր այս խոսքը դատական հետապնդման առիթ դարձավ, որը հիմնվեց Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վրա։ Ուզում ենք նշել, որ այդ հոդվածի ստեղծումից ի վեր պայքարում ենք այն հանելու համար։
Այս նամակը գրում ենք որպես Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպաններ եւ ամբողջովին կիսում են մամուլի ասուլիսի ժամանակ Ձեր հայտնած միտքը։ Թշնամության եւ ատելության դրդելու փորձերը եւ Թուրքիայի դատարանների հետապնդումները համարում ենք մարդու իրավունքների դեմ հարձակում։
Երբ 2011-ի ապրիլի 24-ին հավաքված էին, նույն պահին Բաթման նահանգի զորամասերից մեկում սպանվեց պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող հայ երիտասարդ Սեւակ Շահին Բալըքչըն։ Հակասական բացատրություններով հանդես եկած պատկան մարմինները ոճիրը համարեցին պարզ «արկած», մինչդեռ հարցաքննության եւ խուզարկությունների արդյուքները ցույց են տալիս, որ կատարվածը ոճիր էր։
Սեւակ Բալըքչըի մահը փաստում է, որ 1915-ից այս կողմ հայերը Թուրքիայի կյանքի անվտանգություն չունեն եւ Թուրքիայի մեջ դեռեւս շարունակվում է ցեղասպանությունը։ Ցեղասպանության գոյատեւման պատճառը հանդիսանում է 97 տարի տեւող ժխտողականությունը։
1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալություններով սկսված բնաջնջումը շարունակվեց՝ ներառելով ասորիներին ու Անատոլիայի հույներին։
Այս նամակով Ձեզ եւ Ձեր միջոցով բոլոր վերապարածներին հայտնում ենք, որ արդարության հաստատումն անհրաժեշտ պայման է ճանաչելու համար Ցեղասպանությունը։
Անհրաժեշտ է նաեւ վերադարձնել կամ փոխհատուցել բռնագրաված կալվածքներն ու ունեցվածքը։
Հարգանքներով՝
Մարդու իրավունքների միություն
Ստամբուլի մասնաճյուղ
Ցեղապաշտության եւ խտրականության դեմ հանձնաժողով
Վեհափառ Տէր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Անթիլիաս-ԼԻԲԱՆԱՆ
Վեհափառ Տեր,
Այսօր՝ ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սկիզբը խորհրդանշող Պոլսահայ մտավորականների ձերբակալման 97-րդ տարելիցը։
1915-ի ապրիլի 24-ին սկսած ձերբակալություններն սկիզբն էին այն գործընթացի, որի հետեւանքով Կիլիկիո Կաթողիկոսությունը, որը ոչ միայն դարեր շարունակ Հայոց հոգեւոր կենտրոններից մեկն էր, այլ նաեւ մշակույթային ու հասարակական ինքության ներկայացուցիչն էր, իր սեփական հողերից վտարվելով՝ աքսորվեց Անթիլիաս։
Մենք՝ Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպաններս, սույն նամակով ուզում ենք հայտնել, որ մեր հաստատ համոզմամբ, Ձեր Կաթողիկոսության վայրն այս պատմական հողերն են։
Նաեւ որ հարգանքով խոնհարվում ենք Ցեղասպանությանը զոգհ գնացած, իրենց ամբողջ ունեցվածքը կորցրած, հայրենի հողի վրա իրենց պատմական հետքերի ջնջման փաստի առաջ կանգնած օսմանյան հայերի հիշատակի առաջ։
Այս նամակով հայտնում ենք, որ պաշտպան ենք կանգնելու Ցեղասպանությունը վերապրած եւ աշխարհի չորս կողմերը ցրված հայերի զավակների եւ թոռների իրավունքներին։
Միանում ենք Ձերդ Վեհափառության կողմից 2011 թվականի օգոստոսի 31-ի՝ Թուրքիայի վարչապետին ուղղված նամակին, որը վերաբերվում էր ոչ մահմեդականների հիմնադրամների (վաքըֆ) կալվածքներն իրենց օրինական տերերին վերադարձնելու պահանջին։
Այս նամակով հիշեցնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ մնալու է բազմաթիվ եկեղեցիների, հիվանդանոցների, ծերանոցների, որբանոցների, գերեզմանների եւ այլ հասարակական ու եկեղեցական կալվածքների օրինական սեփականատերը։ Այդ ամենը 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվեց թուրքական պետության կողմից։
Ինչպես նշել եք. «Հայ ժողովուրդը միշտ մնալու է օրնական սեփականատերը տների, աշխատատեղերի ու կալվածքների, որոնք ժառանգել են Օսմանյան թուրքական կառավության կողմից ծրագրավորված ու իրականացված ցեղասպանությանը զոհ գնացած նախնիներից։
Ձեր նամակով շեշտում էիք. «Հայ ժողովուրդը երբեք չպիտի դադարի Թուրքիայից արդարություն պահանջել Հայոց ցեղասպանության համար, երբեք չպիտի դադարի իր մարդկային իրավունքների վերահաստատումը պահանջել»։
Վարչապետին ուղղված Ձեր խոսքին ավելացնում ենք. «Պարոն վարչապետ, արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով լինելու ձեր հայտարարությունը կլինի վավերական, երբ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը։
Այս նամակով ուզում ենք հայտնել Ձերդ Վեհափառությանը, ինչպես նաեւ աշխարհի համայն հայությանը, որ Ձեր պահանջները համազոր են մարդու հիմնարար իրավունքներին։