Պերմի մարզի կառավարությունը դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել հրաժարականի մասին՝ կապված 124 մարդու կյանք խլած սարսափելի հրդեհի հետ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», կառավարության հրաժարականի որոշումն ընդունվել է Պերմի մարզի նահանգապետ Օլեգ Չիրկունովի կողմից:
Կառավարության նոր կազմը ձեւավորվելու է քննչական բոլոր գործողություններից եւ ներքին հետաքննությունից հետո, ասված է տարածաշրջանի վարակազմի պաշտոնական կայքում:
Նահանգապետը նախարարներին հանձնարարել է շարունակել աշխատանքը՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում:
Իսկ աշխատանքից ընդհանրապես ազատվել են մարզի արդյունաբերության եւ առեւտրի, քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների զարգացման, հանրային անվտանգության նախարարները: Հրաժարական է տվել նաեւ Պերմի վարչակազմի ղեկավար Արկադի Կացը:
Հիշեցնենք, որ ուժեղ հրդեհը բռնկվել էր «Կաղ ձի» գիշերային ակումբում դեկտեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում: Հրդեհի զոհերի մեջ ամենաերիտասարդները 21 տարեկան էին, իսկ զոհվածների մեծ մասը 70-80-ական թվականների ծնունդ էին: Քննության վարկածով, ողբերգության պատճառը հրավառությունն է եւ հաստատության ներքին հարդարման ընթացքում հակահրդեհային կանոնների խախտումը:




























