Իոսիֆ Կոբզոնի համերգների ամերիկյան կազմակերպիչ Russian-American Consulting Corporation ընկերությունը հայտնել է  ռուս երգչի ԱՄՆ մուտքի հերթական մերժման պատճառները: Նրան մերժել են քրեական գործունեության կամ ԱՄՆ-ի տարածքում հանցագործություններ կատարած անձանց հետ ունեցած կապերի կասկածանքի հիմնավորմամբ:

«Ըստ ԱՄՆ-ի ներգաղթային օրենսդրության` Իոսիֆ Կոբզոնը դիտարկվում է որպես արտասահմանցի, որին  վիզա չի հասնում քրեական կամ դրա հետ կապված գործունենության համար, եւ որպես անձ, որը գաղտնի զբաղվում է (կամ զբաղվում էր) արգելված թմրամիջոցների կամ քիմիական միջոցների շրջանառությամբ», - հայտնել է ընկերությունը մամլո հաղորդագրության մեջ:

Երկրորդ պատճառ (վիզայի մերժման) անվանվել է ազգային անվտանգության զգուշավորությունը եւ նման մտավախություններ:

Ընկերության իրավաբանները ԱՄՆ-ի պետդեպարտամենտ ուղարկելու համար բողոքարկում են պատրաստում` Իոսիֆ Կոբզոնի նկատմամբ ընդունված որոշման վերանայման խնդրանքով, որն անվանել են մտացածին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոբզոնն ասել է, որ ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալու նրա ներկայիս փորձը կլինի վերջինը: