Իտիրո Օզավան` Ճապոնական քաղաքականության «Ստվերային սյոգունը» , որին այդպես են անվանել իշխող կուսակցությունում նրա մեծ ազդեցության համար, արդարացվել է. նրան մեղադրում էին ֆինանսական խարդախությունների մեջ:
69-ամյա Օզավան Ճապոնիայի իշխող դեմոկրատական կուսակցության խոշորագույն խումբն է գլխավորում:
Նրան մեղադրանք էր ներկայացվել քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու համար, սակայն Տոկիոյի դատարանում դատավարության ընթացքում նրան հաջողվել է ապացուցել, որ խոսքը տեխնիկական սխալների մասին է, որոնց հետ ինքը կապ չի ունեցել, հայտնում է BBC-ն:
Նախորդ տարվա աշնանը Օզավայի երեք օգնականների մեղավոր էին ճանաչել կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու մեջ:
Հենց Օզավայի ձեռքբերումն է համարվում 2009թ. ընտրություններին դեմոկրատական կուսակցության հաղթանակը: Սակայն ֆինանսական չարաշահումների մեղադրանքը ընտրությունների նախաշեմին Օզավային զրկեց կուսակցության ղեկավարի պաշտոնից:
Արդարացվելուց հետո «Ստվերային սյոգունը» այս տարվա սեպտեմբերին կայանալիք ընտրություններում կարող է վարչապետ Յոսիհիկո Նոդայի հետ պայքարել կուսակցության ղեկավարի պաշտոնի համար:




























