Մերձավոր Արեւելքի իրավիճակը հարուցում է Մոսկվայի անհանգստությունը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր պաղեստինցի գործընկեր Ռիյադ Մալյաքիի հետ հանդիպմանը:
Լավրովի խոսքով, Ռուսաստանը մտադիր է շարունակել կապերը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ ներքաղաքական միասնության գործում իր ավանդը ներդնելու համար:
Ռուսաստանյան ԱԳՆ-ի ղեկավարը նաեւ հաստատել է երկրի հավատարմությունը «Իսրայելի հետ անվտանգ ապրող անկախ, կենսունակ պաղեստինյան պետություն» կառուցելու գործում, գրում է «Իզվեստիա» թերթը:
Իսկ Պաղեստինի արտգործնախարար Մալյաքին հայտնել է, թե հունվարին Ռուսաստան է այցելելու Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը: Ըստ Մալյաքիի՝ Աբբասը կայցելի Ռուսաստան «ռուսաստանյան իշխանությունների հետ իր կապերը շարունակելու համար»:




























