Ֆինանսիստ Ջորջ Սորոսը շուտափույթ վախճան է կանխագուշակել եվրոյին եւ ընդհանրապես Եվրամիությանը:
Ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում Սորոսը եվրագոտու ճգնաժամը համեմատել է Խորհրդային միության անկման հետ: «Մենք կարող ենք տեսնել արժութային միության նման անկում Եվրոպայում», - հայտարարել է ֆինանսիստը:
Ըստ նրա` Գերմանիայի Կենտրոնական բանկը, հակադարձելով Եվրոպայի Կենտրոնական բանկի գումարային զանգվածի աճեցման ռազմավարությանը, փորձում է սահմանափակել վնասը, որը կարող է սպառնալ երկրին եվրագոտու անկման դեպքում: Եթե այդ սցենարը շարունակվի, արդյունքում եվրագոտու վարկատեր երկրների կենտրոնական բանկերն իրենց հաշիվներին կկուտակեն այնպիսի փողեր, որոնք հնարավոր չի լինի մարել, հայտնում է JEWISH.ru-ն:
Ըստ Սորոսի` քաղաքական առաջնորդներն այսօր վարում են ֆինանսական քաղաքականություն, որը կարող է աղետալի ավարտվել: «Արդյունքում նման քաղաքականությունը, որն իբր ուղղված է եվրոն փրկելուն եւ ոչ պետքական կանոնների պահպանմանը, կարող է ոչնչացնել Եվրամիությունը», - անմխիթարական կանխատեսում է անում նա:
Չնայած, Սորոսը համոզված է, որ ճգնաժամը կարելի է կանգնեցնել ցանկացած պահի, սակայն դրա համար իշխանությունները պետք է ոչ ստանդարտ որոշումներ կայացնեն: Մասնավորապես, անհրաժեշտ է փոխել ֆինանսական խաղի կանոնները, սակայն միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչները եւ տնտեսագետները պետք է վստահ լինեն, որ համակարգը դուրս չի գա նշված սահմաններից:



























