Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը պատրաստ է քննարկել Վրաստանի հետ օդային հաղորդակցության հարցը, եթե վրացական կողմը դիմի այդ գերատեսչությանը: «Ընդհանրապես Վրաստանի հետ օդային հաղորդակցության հարցը կարող է քննարկվել վրացական կողմից ՌԴ տրանսպորտի նախարարություն դիմելու դեպքում»,- հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հայտարարել է, թե որեւէ խոչընդոտ չի տեսնում Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ուղիղ հաղորդակցության համար: «Եւ այն խնդիրները, որ դուք նշում եք, ե՛ւ ավիաընկերությունների ուղիղ չվերթները, ե՛ւ „Վերին Լարս“ անցակետի բացումը քննարկման ամբողջովին նորմալ թեմաներ են: Եւ եթե լուրջ խոսենք, մեծ հաշվով, ես առանձնակի խոչընդոտներ չեմ տեսնում»,- ասել է Մեդվեդեւը՝ պատասխանելով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովի մասնակիցների հարցերին: