Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չորս նոր անդամներին:
Յոթ թեկնածուներից պատգամավորների ընտրությունը կանգ է առել «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Կորյուն Առաքելյանի, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արմեն Մկրտչյանի եւ Հարկային ծառայության պետի նախկին տեղակալ Արամ Մելքոնյանի վրա:




























