Ամերիկացիների 66 տոկոսը կարծում է, որ Բարաք Օբաման արժանի չէր Նոբելյան մրցանակի: Նման արդյունք է տվել Քուիննիփիաք համալսարանի անցկացրած հարցումը:

Դեկտեմբերի 1-ից 6-ն անցկացված հարցման մասնակիցներին միայն 26 տոկոսն է համարում, որ նախագահն արժանի էր այդ մրցանակին: Հիշեցնենք, որ մրցանակն Օբամային է տրվել «միջազգային դիվանագիտության եւ ժողովուրդների միջեւ համագործակցության գործում ունեցած ահռելի ավանդի համար»:

Միեւնույն ժամանակ հարցվածները դրական են գնահատել Աֆղանստանի վերաբերյալ նոր ծրագիրը, որ ներկայացվել է Օբամայի կողմից դեկտեմբերի 1-ին: ԱՄՆ ռազմական ներկայության ավելացման մասին որոշումը դրական են գնահատել հարցվածների 58 տոկոսը, բացասական՝ 37 տոկոսը:

Ի դեպ, California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նշել է, թե Օբամային պետք է զրկել մրցանակից, քանի դեռ նա չի խոսել Հայոց ցեղասպանության մասին: