Միջազգային մի քանի ֆինանսական կազմակերպություններ հիմնադրել են Կովկասի զարգացման բանկ` նախապես տրամադրելով 40 մլն դոլար: Այդ մասին այսօր` ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Կովկասի զարգացման բանկում ներդրումներ են ՎԶԵԲ-ը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Նիդեռլանդների զարգացման բանկը (FMO) Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (BSTDB):
Հայաստանում բանկի ներկայացուցչությունը գործելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում:
Հայաստանում Հոլանդիայի դեսպան Փիթեր Լանգերբերգը նշեց, որ Հայաստանում կան հեռանկարային եւ զարգացող ընկերություններ, «իսկ եթե չգտնենք, ապա կստեղծենք այդպիսիք»:



























