Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ջավախքի Դիլիսկա գյուղի 19-րդ դարի առաջին կեսին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբացման եւ վերաօծման արարողությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերաբացման արարողությանը ներկա են եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Դիլիսկայի, Ախալքալաքի եւ մոտակա գյուղերի բազմաթիվ բնակիչներ, Վրաստանի հայկական կառույցների ղեկավարներ:
Վերաօծման արարողությունը կատարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նշենք, որ Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցու վերանորոգումն իրականացվել է բարերար Սամվել Նահատակյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով:




























