Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում:

Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: