Հավանականությունը, որ Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ, մեծ չէ, քանի որ այդ երկիրը կատարել է բարեփոխումների ընդամենը 30 տոկոսը, եւ ստիպված է կատարել իր պարտավորությունների առյուծի բաժինը: Ազգային Ժողովում նման տեսակետ հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով այդ երկրում ստեղծված իրավիճակը, կարելի է վստահությամբ ասել, որ Թուրքիան դժվար թե կարողանա իրացնել ԵՄ անդամության բարեփոխումները: Ընդ որում, նա ընդգծեց, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցումը բխում է Հայաստանի շահերից, եւ Հայաստանը պետք է նպաստի դրան: «Եթե Թուրքիան հարգի ազգերի իրավունքները, եւ առաջին հերթին իր տարածքում ապրող, ավելի հեշտ կլինի հասնել հայությանը հուզող հարցերի իրագործմանը, այդ թվում եւ՝ Ցեղասպանության հարցում: Մեր խնդիրն է ոչ միայն հասնել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլեւ առաջին հերթին Ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից, իսկ դրան կարող է նպաստել Թուրքիայի ինտեգրումը Եվրամիությանը, եւ դա բխում է մեր շահերից»,- հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է կրկնապատկի իր ջանքերը հայության համար կենսական հարցերի լուծման ուղղությամբ:
Վարչապետը անեւ նկատել է, թե Հայաստանում խիստ կաղում է PR-ի ինստիտուտը: «Այդ ոլորտում եմնք լուրջ խնդիրներ են անելիքներ ունենք: Սակայն Հայաստանի հաղթաթուղթը նրանում է, որ նա պատկերացնում է իրական վիճակը՝ չխեղաթյուրելով պատմությունը: Պատմական փաստերի խեղաթյուրումը հղի է լուրջ վտանգներով»"- ասել է Սարգսյանը:




























