Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ՝ քննարկելով իսլամական հանրապետության և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շուրջ իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։
«Հեռախոսազրույցը կայացել է այսօր։ Նախարարները քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացում առկա իրավիճակը», - նշել է զրուցակիցը։





























